2010/10/18

Երեւանը վերեւից` ավելի հետաքրքիր

    Երեւանի փողոցներով հաճախ ման գալու պատճառով շատ եմ լինում Կասկադում: Ինչքան էլ հոգնած լինեմ կամ ուղղակի ոտերիս վրա չկարողանամ կանգնեմ, հենց բարձրանում եմ Կասկադի վերեւը, ոնց որ միանգամից հանգստանամ: Չգիտեմ ընչից ա: Երեւի քաղաքը էտ ժամանակ աչքիս առաջ ա դրա համար կամ էլ, որ Կասկադում մեքենաների ձայնը չկա կամ շատ քիչ ա լսվում: Սիրում եմ Կասկադում նայեմ մարդկանց ու գուշակեմ, թե ով ինչ ա մտածում կամ որ հեռախոսով խոսում ա ինչ ա խոսում:


    Կասկադի վերեւը բարձրանալուն պես ուղեղս սկսում ա ավելի արագ աշխատել: Էս ինչքան ժամանակ ա, որ մտածում եմ Կասկադի վերեւը կամ Մոնումենտում “Մայր Հայաստանի” մոտ հեռադիտակներ դնեն, ոնց որ Փարիզում Էյֆելյան աշտարակի վրա կամ Ռիո դե Ժանեյրոում Կովկովադոում (Հիսուսի թեւերը բացած արձանի տարածքի անունն ա), ինչ լավ կլնի: Օրինակ, ԱՄՆ-ում էտ հեռադիտակներով նայելու համար մարդիկ 1 րոպեի համար 1 դոլար են վճարում: Վստահ եմ, որ Հայաստանում էլ, եթե ոչ հետաքրքրության համար, ուրեմն գոնե փող շխատելու համար էտ հեռադիտակներից դնեն: Հաստատ շատ կլնեն էն մարդիկ, ովքեր կուզեն նայեն հեռադիտակներից քաղաքին կամ, գոնե, ուղղակի, գտնեն իրանց տունը: Էտ մտքի համար ուզում էի դիմեի նախարարություն, բայց ճգիտեի` որ մեկը: Հիմա գիտեմ, որ քաղաքապետարանն ա զբաղվում էտ գործերով: Դրա համար պիտի դիմում գրվի, բայց չգիտեմ` դիմումս ոնց ձեւակերպեմ: Եթե ինչ-որ մեկը կարդաց   վերը գրվածը, թող դիմի (եթե դժվար չի) քաղաքապետարան: Ինձ թվում ա, որ դրա համար կարող ա դրամական   պարգեւ էլ տան կամ, գոնե, երեւի, շնորհակալագիր կամ նման մի բան:

No comments: