2010/10/09

Ուշադրությո՜ւն, քաղցրասերներ!!!

    Ի ուրախություն քաղցրասերների եւ  ի պատիվ հայերի` աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը պատրաստվել է Հայաստանում եւ այն արդեն գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ: Այն պատրաստվել է Grand Candy ընկերությունում եւ ունի 4410 կգ քաշ, 560 սմ երկարություն, 275 սմ լայնություն եւ 25 սմ բարձրություն: Աշխարհի ցանկացած կետից ցանկացած մարդ  կարող է համտեսել շոկոլադե սալիկը: