2010/10/18

Երեւանը վերեւից` ավելի հետաքրքիր

    Երեւանի փողոցներով հաճախ ման գալու պատճառով շատ եմ լինում Կասկադում: Ինչքան էլ հոգնած լինեմ կամ ուղղակի ոտերիս վրա չկարողանամ կանգնեմ, հենց բարձրանում եմ Կասկադի վերեւը, ոնց որ միանգամից հանգստանամ: Չգիտեմ ընչից ա: Երեւի քաղաքը էտ ժամանակ աչքիս առաջ ա դրա համար կամ էլ, որ Կասկադում մեքենաների ձայնը չկա կամ շատ քիչ ա լսվում: Սիրում եմ Կասկադում նայեմ մարդկանց ու գուշակեմ, թե ով ինչ ա մտածում կամ որ հեռախոսով խոսում ա ինչ ա խոսում: